Հոդված 13. Գործողությունը դադարեցնելը
Հոդված 13. Գործողությունը դադարեցնելը
1. Յուրաքանչյուր Կողմ կարող է ցանկացած ժամանակ Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին ուղղված ծանուցման միջոցով դադարեցնել սույն Արձանագրության գործողությունը:
2. Այդպիսի գործողության դադարեցումը կգործի, ծանուցումը Գլխավոր քարտուղարի ստանալու օրվանից սկսած, եռամսյա ժամանակահատվածին հաջորդող ամսվա առաջին օրը:
3. Կոնվենցիայի գործողության դադարեցումը ինքնաբերաբար դադարեցնում է սույն Արձանագրության գործողությունը: