Հոդված 10. Ստորագրելը և ուժի մեջ մտնելը
Հոդված 10. Ստորագրելը և ուժի մեջ մտնելը
1. Սույն Արձանագրությունը բաց կլինի Կոնվենցիան ստորագրած պետությունների ստորագրման համար: Այդ պետությունները կարող են Կոնվենցիայով պարտավորված լինելու մասին իրենց համաձայնությունն արտահայտել.
ա) ստորագրությամբ` առանց վավերացման, ընդունման կամ հաստատման պայմանի, կամ
բ) վավերացման, ընդունման կամ հաստատման պայմանով ստորագրությամբ` հետագայում վավերացմամբ, ընդունմամբ կամ հաստատմամբ:
2. Վավերագիրը, ընդունման կամ հաստատման մասին փաստաթղթերը պետք է ի պահ տրվեն Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին:
3. Սույն Արձանագրությունն ուժի մեջ կմտնի 1-ին կետի դրույթներին համապատասխան` հինգ պետությունների կողմից Կոնվենցիայով պարտավորված լինելու մասին համաձայնությունն արտահայտվելու օրվանից եռամսյա ժամանակահատվածին հաջորդող ամսվա առաջին օրը:
4. Արձանագրությամբ պարտավորված լինելու մասին իր համաձայնությունը հետագայում արտահայտած յուրաքանչյուր ստորագրող պետության համար Արձանագրությունն ուժի մեջ կմտնի 1-ին և 2-րդ կետերի դրույթներին համապատասխան Կոնվենցիայով պարտավորված լինելու մասին իր համաձայնության արտահայտման օրվանից եռամսյա ժամանակահատվածին հաջորդող ամսվա առաջին օրը:
5. Ստորագրող պետությունը չի կարող վավերացնել, ընդունել կամ հաստատել սույն Արձանագրությունը առանց նախապես կամ միաժամանակ հայտնելու իր համաձայնությունը Կոնվենցիայով պարտավորված լինելու մասին: