Անցնել բովանդակությանը

Հոդված 14. Ծանուցում

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 14. Ծանուցում

Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը Եվրոպայի խորհրդի անդամ պետություններին, որևէ այլ պետության կամ Եվրոպական համայնքին, որոնք միանում են սույն Արձանագրությանը, կծանուցի.

ա) սույն Արձանագրության յուրաքանչյուր ստորագրման մասին.

բ) յուրաքանչյուր վավերագիր, հաստատման, ընդունման կամ միանալու մասին փաստաթուղթ ի պահ տալու մասին.

գ) 10-րդ, 11-րդ և 12-րդ հոդվածներին համապատասխան` Արձանագրության ուժի մեջ մտնելու օրվա մասին.

դ) 9-րդ և 12-րդ հոդվածների համաձայն արված յուրաքանչյուր հայտարարության կամ վերապահման մասին.

ե) սույն Արձանագրությանն առնչվող յուրաքանչյուր այլ փաստաթղթի, ծանուցման կամ հայտարարության մասին:

Ի հաստատումն վերոշարադրյալի` ներքոստորագրյալները, լինելով պատշաճ կերպով լիազորված, ստորագրեցին սույն Արձանագրությունը:

Կատարված է Ստրասբուրգում, 2003 թվականի մայիսի 15-ին, մեկ բնօրինակով, անգլերեն և ֆրանսերեն. երկու տեքստերն էլ հավասարազոր են, որոնք ի պահ կտրվեն Եվրոպայի խորհրդի արխիվներին: Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը հաստատված պատճենները կփոխանցի ստորագրող և միացող Կողմերից յուրաքանչյուրին:

Արձանագրությունն ուժի մեջ է մտել 2006 թ. մայիսի 1-ից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։