Հոդված 3. Ազգային միջնորդ դատավորների պասիվ կաշառակերությունը
Հոդված 3. Ազգային միջնորդ դատավորների պասիվ կաշառակերությունը
Յուրաքանչյուր Կողմ պետք է ընդունի այնպիսի օրենսդրական և այլ միջոցներ, որոնք անհրաժեշտ են, իր ներպետական իրավունքին համապատասխան, քրեականացնելու Կողմի` միջնորդ դատարանի մասին օրենսդրության համապատասխան գործառույթներ իրականացնող որևէ միջնորդ դատավորի` դիտավորությամբ, ուղղակիորեն կամ անուղղակիորեն իր կամ ուրիշ որևէ մեկի համար անհիմն որևէ օգուտ պահանջելը կամ ստանալը կամ նման օգուտ պահանջելը կամ ստանալը կամ նման օգուտի առաջարկ կամ խոստում ընդունելը, որպեսզի այդ միջնորդ դատավորը իր իրավասության շրջանակներում որևէ գործողություն կատարի կամ դրա կատարումից ձեռնպահ մնա: