Անցնել բովանդակությանը

Հոդված 9. Հայտարարություններ և վերապահումներ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 9. Հայտարարություններ և վերապահումներ

1. Եթե Կողմը հայտարարություն է արել Կոնվենցիայի 36-րդ հոդվածին համապատասխան, ապա կարող է ստորագրման կամ վավերագիրը, ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ տալու ժամանակ հայտարարություն անել սույն Արձանագրության 4-րդ և 6-րդ հոդվածների առնչությամբ:

2. Եթե Կողմը հայտարարություն է արել Կոնվենցիայի 37-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան, որով սահմանափակվում է Կոնվենցիայի 5-րդ հոդվածով սահմանված պասիվ կաշառակերության հանցագործության կիրառումը, ստորագրման պահին կամ վավերագիրը, ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ տալու ժամանակ կարող է նման հայտարարություն անել սույն Արձանագրության 4-րդ և 6-րդ հոդվածների առնչությամբ: Կողմի կողմից Կոնվենցիայի 37-րդ հոդվածին համապատասխան արված որևէ այլ վերապահում պետք է կիրառվի նաև սույն Արձանագրության նկատմամբ, քանի դեռ այդ Կողմը այլ բան չի հայտարարել ստորագրման պահին կամ վավերագիրը, ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ տալու ժամանակ:

3. Որևէ այլ վերապահում չի կարող արվել:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։