Անցնել բովանդակությանը

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ Ի ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՕԴԱՆԱՎԱԳՆԱՑՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ «ԵՎՐԱԿՈՆՏՐՈԼ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 1970 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 6-Ի ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ

Արձանագրությունընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1

Սույն Արձանագրության ուժի մեջ մտնելու օրվանից Լրացուցիչ արձանագրության 3-րդ հոդվածի տեքստը կփոխարինվի հետևյալ տեքստով.

«1. Գործակալության Գլխավոր տնօրենի և Կազմակերպության անձնակազմի անդամների, ներառյալ Մշտական պատվիրակը, Մշտական հանձնաժողովի կողմից սահմանված պայմաններին և կանոններին համապատասխան` Կազմակերպության կողմից վճարվող աշխատավարձերը և պարգևատրումները կհարկվեն, որոնք կսկսեն գործել սույն դրույթի ուժի մեջ մտնելուց հետո` մեկ տարվա ընթացքում: Այս հարկի կիրառման ժամկետից սկսած` նման աշխատավարձերը և պարգևատրումները կազատվեն ազգային եկամտահարկից: Պայմանավորվող պետությունները, ինչևէ, հաշվի կառնեն այդպես չհարկվող աշխատավարձերը և ռոճիկները, երբ որոշելիս լինեն այլ աղբյուրների եկամտից վճարվող հարկի գումարը:

2. 1-ին կետը չի կիրառվի Կազմակերպության կողմից վճարվող կենսաթոշակների և ամենամյա եկամուտների նկատմամբ:

3. ործող և նախկին ծառայողների անունները, պաշտոնները, հասցեները, ինչպես նաև պարգևատրումները և, երբ անհրաժեշտ է, կենսաթոշակները, որոնց նկատմամբ սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերը կիրառվում են, պարբերաբար կհաղորդվեն Պայմանավորվող պետություններին»:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։