Անցնել բովանդակությանը

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ` ՄԻՄՅԱՆՑ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ՀԱՄԱՐ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԵՐ ՓՈԽԱԴԱՐՁԱԲԱՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայնագիրընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1

1. Չինական կողմը հայկական կողմին անհատույց օգտագործման է տրամադրում երկու շենք իրենց հարակից հողատարածքներով և կառույցներով, ներառյալ` ավտոտնակ` Պեկինի Չաոյանցույ Թայուաննանսյաոձեի 9 հասցեում: Հողատարածքը 3174.99 քառ. մետր է, իսկ երկու շինությունների տարածքը` 2734.65 քառ. մետր: Վերոնշյալ շենքերի, հողատարածքի և հարակից կառույցների, ներառյալ ավտոտնակը, հատակագծերը սույն Համաձայնագրի 1-ին Հավելվածն են և դրա բաղկացուցիչ մասը:

2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված շենքերից մեկը` 592.58 քառ. մետր տարածքով, հայկական կողմին կփոխանցվի 2006 թվականի փետրվարի 28-ին: Մինչև այդ ժամկետը հայկական կողմին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրում է Պեկինի դիվանագիտական Թայուան թաղամասի 9-րդ շենքի 1-ին մուտքի 31-րդ բնակարանը, ներառյալ նույն հասցեում գտնվող ստորգետնյա ավտոկանգառը:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։