Անցնել բովանդակությանը

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՓՇՏԱԿՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՒՄ ԵՎ ԴՐԱՆՑ ՎԵՐԱԴԱՐՁՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԳՈՐԾՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Համաձայնագիրընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1

Սույն Համաձայնագրի նպատակների համար օգտագործվում են հետևյալ տերմինները.

ավտոտրանսպորտային միջոց - մարդկանց, բեռների փոխադրման համար նախատեսված մեխանիկական սարք կամ դրա վրա տեղադրված սարքավորումներ և մեխանիզմներ, այդ թվում` կցասայլակներ, կիսակցասայլակներ և մոտոցիկլետներ,

ավտոտրանսպորտային միջոցի հափշտակություն - Կողմերի ազգային օրենսդրության համաձայն` ավտոտրանսպորտային միջոցի ցանկացած անօրինական, քրեորեն պատժելի տիրում,

ավտոտրանսպորտային միջոցի պահպանվածություն - ավտոտրանսպորտային միջոցի ամբողջական պահպանվածությունը դրա հայտնաբերման, առգրավման կամ կալանք դնելու ժամանակ ավտոտրանսպորտային միջոցի զննության մասին կազմված արձանագրության մեջ նշված վիճակում` մինչև տվյալ ավտոտրանսպորտային միջոցի վերադարձման մասին հարցվող Կողմի իրավասու մարմնի որոշման ուժի մեջ մտնելու պահը,

գրանցման փաստաթուղթ - լիազորված մարմնի կողմից ավտոտրանսպորտային միջոցի պետական գրանցման, այդ թվում` ժամանակավոր գրանցման մասին փաստաթուղթ,

ավտոտրանսպորտային միջոցի սեփականատեր - ավտոտրանսպորտային միջոցը տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք ունեցող ֆիզիկական կամ իրավաբանական անձ,

Կողմի իրավասու մարմին - պետական իրավապահ մարմին, որը, սույն Համաձայնագրի համաձայն, լիազորված է հարցումներ ուղարկելու հափշտակված ավտոտրանսպորտային միջոցը վերադարձնելու մասին և որոշումներ ընդունելու դրանք վերադարձնելու մասին և/կամ, համաձայն ազգային օրենսդրության, իրավախախտման դեպքում իրականացնելու ավտոտրանսպորտային միջոցի հետախուզում, առգրավում կամ կալանում,

հափշտակված ավտոտրանսպորտային միջոցը վերադարձնելը - հարցվող Կողմի իրավասու մարմնի որոշման հիման վրա ավտոտրանսպորտային միջոցի հանձնումը ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջը կամ նրա ներկայացուցչին և/կամ հարցնող Կողմի իրավասու մարմնին։

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։