Անցնել բովանդակությանը

Հոդված 21

գործել է մինչև 2018-04-07Բացել ARLIS-ում

Հոդված 21.

Օրենքի 41-րդ հոդվածի 2-6-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Զգալի ծավալով իրավական ակտերի` բովանդակությամբ համասեռ հոդվածները (կետերը) միավորվում են գլուխներում: Անհրաժեշտության դեպքում գլուխները կարող են միավորվել բաժիններում, իսկ բաժինները` մասերում: Բաժիններն ու գլուխներն ունեն վերնագրեր և համարակալվում են արաբական կամ հռոմեական թվանշաններով: Բաժինների և գլուխների վերնագրերը պետք է համապատասխանեն դրանց բովանդակությանը:

3. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների և Հայաստանի Հանրապետության օրենքների հոդվածները բաժանվում են «մասեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների: Հոդվածների մասերը կարող են բաժանվել միայն համարակալված կետերի, կետերը` միայն համարակալված ենթակետերի:

Հոդվածները, մասերը և կետերը համարակալվում են արաբական թվանշաններով: Հոդվածի ենթակետերը համարակալվում են հայերենի այբուբենի փոքրատառերով: Հոդվածների և մասերի համարները տեքստից բաժանվում են միջակետով, իսկ հոդվածների կետերի համարները` փակագծերով: Հոդվածի ենթակետի` հայերենի այբուբենի փոքրատառերով նշված համարները տեքստից բաժանվում են միջակետով:

Հոդվածի մասերը, կետերը և ենթակետերը վերնագրեր չեն ունենում:

Հոդվածի համարից առաջ գրվում է «Հոդված» բառը:

4. Իրավական այլ ակտերում դրույթները շարադրվում են հերթական համար ունեցող կետերի տեսքով: Կետերը կարող են բաժանվել միայն համարակալված ենթակետերի, իսկ ենթակետերը՝ միայն համարակալված պարբերությունների: Կետերը, ենթակետերը և պարբերությունները վերնագրեր չեն ունենում:

5. Իրավական այլ ակտերում կետերը և ենթակետերը համարակալվում են արաբական թվանշաններով, իսկ պարբերությունները՝ հայերենի այբուբենի փոքրատառերով:

6. Իրավական այլ ակտերի կետերի համարները տեքստից բաժանվում են միջակետով, ենթակետերը՝ փակագծերով, իսկ պարբերությունները՝ միջակետով:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։