Հոդված 26
Հոդված 26.
Օրենքի 52-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 52. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումները հրապարակելը և դրանց ուժի մեջ մտնելը
1. Հայաստանի Հանրապետության կառավարության նորմատիվ որոշումները ենթակա են պարտադիր պաշտոնական հրապարակման:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության նորմատիվ որոշումներն ուժի մեջ են մտնում դրանցում նշված ժամկետներում, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության նորմատիվ որոշումները հրապարակվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից՝ ընդունմանը, իսկ Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից վավերացման ենթակաները՝ դրանց վավերացմանը հաջորդող 5 օրվա ընթացքում:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության անհատական որոշումները կարող են հրապարակվել Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից՝ ընդունվելուց, իսկ Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից վավերացման ենթակաները՝ դրանք վավերացվելուց հետո` սույն օրենքի 60-րդ հոդվածով սահմանված ժամկետներում և կարգով:
5. Հայաստանի Հանրապետության կառավարության` հրապարակման չուղարկված անհատական որոշումները կարող է հրատարակել իրավական ակտերը հրատարակող մարմինը:»: