Հոդված 18
Հոդված 18.
Օրենքի 34-րդ հոդվածի 4-րդ մասի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Եթե Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը փորձագիտական եզրակացությունն ուղարկելուց հետո` 15 օրվա ընթացքում, իրավական ակտն ընդունած մարմինն այդ իրավական ակտում համապատասխան փոփոխություններ չի կատարում կամ դա անվավեր չի ճանաչում, ապա նախարարությունը պարտավոր է հայց հարուցել դատարան` սույն օրենքի պահանջների խախտմամբ ընդունված նորմատիվ իրավական ակտն անվավեր ճանաչելու համար:»: