Անցնել բովանդակությանը
Գլուխ 4 · ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԸ ԵՎ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԸ

Հոդված 27. Կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության գույքը, կառավարման մարմինները

գործել է մինչև 2008-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 27. Կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության գույքը, կառավարման մարմինները

1. Անդամների (հիմնադիրների) կողմից կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությանը փոխանցվող գույքը հանդիսանում է նրա սեփականությունը: Անդամները պատասխանատվություն չեն կրում ինքնակարգավորվող կազմակերպության պարտավորությունների համար: Կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությունը պատասխանատվություն չի կրում իր անդամների պարտավորությունների համար: Անդամները միանվագ և պարբերական վճարներ են կատարում իրենց անդամության համար:

2. Կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության կառավարման բարձրագույն մարմինը նրա անդամների ընդհանուր ժողովն է, որը կազմակերպության ղեկավարումն իրականացնում է տարեկան կամ արտահերթ ժողովների գումարման միջոցով: Ընդհանուր ժողովն իրավազոր է, եթե դրան մասնակցում է անդամների երկու երրորդը: Ընդհանուր ժողովում որոշումներն ընդունվում են մասնակիցների ձայների պարզ մեծամասնությամբ, իսկ ընդհանուր ժողովի բացառիկ իրավասության հարցերով` բոլոր անդամների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդով: Ընդհանուր ժողովի բացառիկ իրավասության հարցերն են`

ա) ինքնակարգավորվող կազմակերպության կանոնադրության, կանոնների, կարգերի ընդունումը և դրանցում փոփոխությունների կատարումը.

բ) ինքնակարգավորվող կազմակերպության անդամին անդամությունից զրկելը.

գ) ինքնակարգավորվող կազմակերպության դիտորդ խորհրդի, վերահսկիչ ծառայության անդամների և ղեկավարի ընտրությունը և նրանց լիազորությունների դադարեցումը.

դ) ինքնակարգավորվող կազմակերպության գործունեության վերաբերյալ տարեկան հաշվետվությունների հաստատումը.

ե) ինքնակարգավորվող կազմակերպության կանոնադրությամբ սահմանված այլ հարցեր:

3. Կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության դիտորդ խորհուրդն ընտրում կամ նշանակում է գործադիր մարմին, իրականացնում է կանոնադրությամբ և ժողովի որոշումներով իրեն վերապահված այլ լիազորություններ: Դիտորդ խորհրդի անդամների քանակը և գործունեության կարգը սահմանվում է կանոնադրությամբ: Դիտորդ խորհրդի իրավասության հարցերը չեն կարող փոխանցվել գործադիր մարմիններին: Դիտորդ խորհրդի անդամը չի կարող միաժամանակ լինել գործադիր տնօրեն կամ գործադիր մարմնի անդամ (ղեկավար), կարգապահական հանձնաժողովի անդամ (ղեկավար):

4. Գործադիր տնօրենը կամ վարչությունը և վարչության ղեկավարը կազմակերպում են ինքնակարգավորվող կազմակերպության աշխատանքները և հաշվետու են դիտորդ խորհրդին: Գործադիր մարմնի իրավասությունները սահմանվում են ինքնակարգավորվող կազմակերպության կանոնադրությամբ: Գործադիր տնօրենը, վարչության անդամը կամ ղեկավարը պետք է ունենա կառավարչի լիցենզիա, սակայն չի կարող միաժամանակ լինել որևէ սնանկության գործով կառավարիչ կամ կարգապահական հանձնաժողովի անդամ:

5. Կարգապահական հանձնաժողովն ինքնակարգավորվող կազմակերպության կանոնադրությամբ, ինչպես նաև կանոններով կամ կարգերով սահմանված կարգով վերահսկում է անդամների գործունեության համապատասխանությունը սույն օրենքին, ինքնակարգավորվող կազմակերպության կանոնադրությանը, կանոններին, կարգերին, խախտում թույլ տված անձանց նկատմամբ կարգապահական վարույթ են հարուցում և համապատասխան տույժեր կիրառում: Կարգապահական հանձնաժողովի անդամը պետք է ունենա կառավարչի լիցենզիա և չի կարող միաժամանակ լինել դիտորդ խորհրդի անդամ, գործադիր տնօրեն կամ վարչության անդամ կամ գործադիր մարմնի աշխատակից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։