Հոդված 6
Հոդված 6.
Պետական գույքի մասնավորեցման տարաժամկետ վճարումները
Պետական գույքի մասնավորեցման տարաժամկետ վճարումների սանդղակը կիրառվում է «փոքր» օբյեկտները և վարձակալած գույքը ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնելու դեպքում:
«Փոքր» օբյեկտները եվ վարձակալած գույքը ուղղակի վաճառքի ձեվով մասնավորեցնելու դեպքում տարաժամկետ վճարումների չափերը
Գնահատված արժեքը (դրամ) Առաջին վճարի չափը (դրամ)
Վճարման
ժամկետը (տարի) Վճարումների թիվը
(անգամ)
1 2 3 4
Մինչև 1 000 000 100 տոկոս - -
1 000 001-2 000 000 ոչ պակաս 1 միլիոնից+1 միլիոնը գերազանցող գումարի 50 տոկոսը 1 2
2 000 001-4 000 000 ոչ պակաս 1,5 միլիոնից+2 միլիոնը գերազանցող գումարի 40 տոկոսը 2 3
4 000 001-6 000 000 ոչ պակաս 2,3 միլիոնից+4 միլիոնը գերազանցող գումարի 35 տոկոսը 3 4
6 000 001-8 000 000 ոչ պակաս 3 միլիոնից+6 միլիոնը գերազանցող գումարի 30 տոկոսը 4 5
8 000 001-10 000 000 ոչ պակաս 3,6 միլիոնից+8 միլիոնը գերազանցող գումարի 25 տոկոսը 5 6
10 000 001-12 000 000 ոչ պակաս 4,1 միլիոնից+10 միլիոնը գերազանցող գումարի 20 տոկոսը 6 7
12 000 001-14 000 000 ոչ պակաս 4,5 միլիոնից+12 միլիոնը գերազանցող գումարի 15 տոկոսը 7 8
14 000 001-16 000 000 ոչ պակաս 4,8 միլիոնից+14 միլիոնը գերազանցող գումարի 10 տոկոսը 8 9
16 000 001-20 000 000 ոչ պակաս 5,0 միլիոնից+16 միլիոնը գերազանցող գումարի 5 տոկոսը 9 10
20 000 001-ից ավելի ոչ պակաս 5,2 միլիոնից 10 11
Պետական գույքի մասնավորեցման տարաժամկետ վճարման դեպքում յուրաքանչյուր հերթական վճարումից հետո օբյեկտի արժեքի մնացած մասը մուծվում է հավասար մասերով` տարին մեկ անգամ: Գնորդը ցանկացած ժամանակ կարող է մուծել մնացած ամբողջ գումարը: Հերթական վճարման ժամանակ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հաշվի է առնվում մասնավորեցվող գույքի գների փոփոխման ինդեքսը:
Մասնավորեցման (սեփականաշնորհման) նախորդ ծրագրերով նախատեսված տարաժամկետ վճարումների իրավունք ստացած գնորդները սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո մնացած վճարումները կարող են կատարել սույն օրենքով սահմանված տարաժամկետ վճարումների սանդղակին համապատասխան:
(6-րդ հոդվածը խմբ., փոփ. 28.12.98 ՀՕ-282)