Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 1999-05-10-ից մինչև 1999-11-13։Բացել գործող տեքստը

Հոդված 4

գործել է մինչև 1999-11-13Բացել ARLIS-ում

Հոդված 4.

Պետական բաժնետիրական, պետական մասնակցությամբ և ոչ պետական ընկերություններ (ձեռնարկություններ) և անավարտ շինարարության օբյեկտներ, որոնց մասնավորեցումն իրականացվում է ծրագրով

Սույն ծրագրի մասն է կազմում պետական ընկերությունների (ձեռնարկությունների) և անավարտ շինարարության օբյեկտների ցանկը` ըստ տնտեսության ճյուղերի և ոլորտների (ցանկերը կցվում են)` առանձին նշելով բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցվողները: Իսկ ծրագրի ցանկերում ընդգրկված այն ընկերությունները (ձեռնարկությունները), որոնց մասնավորեցման ձևը նշված չէ, մասնավորեցվում են «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ձևերով:

«Փոքր» օբյեկտները համարվում են ծրագրի մաս և մասնավորեցվում են «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն:

Անավարտ շինարարության բոլոր օբյեկտները, ընկերությունների (ձեռնարկությունների) կազմում գտնվող «փոքր» օբյեկտները և գույքի առանձին տարրերը համարվում են ծրագրում ընդգրկված:

Նախորդ ծրագրերի ցանկերում ընդգրկված, սակայն չմասնավորեցված ընկերությունները (ձեռնարկությունները) և օբյեկտները համարվում են սույն ծրագրի մաս և ենթակա են առաջնահերթ մասնավորեցման «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ձևերով, իսկ ծրագրում ընդգրկված «փոքր» օբյեկտների մասնավորեցումը հիմնականում ավարտվում է մինչև 1998թ. հուլիսի 1-ը:

Նախատեսվում է մասնավորեցնել ծրագրի ցանկերում ընդգրկված ընկերությունների (ձեռնարկությունների) ընդհանուր թվի` 1998թ.` 50 տոկոսը (140), 1999թ.` 30 տոկոսը (84), 2000թ.` 20 տոկոսը (56):

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։