Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 1999-05-10-ից մինչև 1999-11-13։Բացել գործող տեքստը

Հոդված 8

գործել է մինչև 1999-11-13Բացել ARLIS-ում

Հոդված 8.

Մասնավորեցման գործընթացում ներգրավված ընկերությունների (ձեռնարկությունների) նկատմամբ Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունների սահմանափակումները

Հայաստանի Հանրապետության նախարարությունները, պետական կառավարման մյուս մարմինները, տեղական ինքնակառավարման մարմիններն իրավունք չունեն ծրագիրը ուժի մեջ մտցնելուց հետո դրանում ընդգրկված ընկերությունները (ձեռնարկությունները) լուծարել, վերակազմավորել, ստեղծել դուստր ընկերություններ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով սահմանված դեպքերի:

Ծրագրում այլ սահմանափակումներ կարող են սահմանվել սույն օրենքի լրացումների և փոփոխությունների միջոցով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։