Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2000-06-15-ից մինչև 2000-08-01։Բացել գործող տեքստը

Հոդված 6

գործել է մինչև 2000-08-01Բացել ARLIS-ում

Հոդված 6.

Պետական գույքի մասնավորեցման տարաժամկետ վճարումները

Պետական գույքի մասնավորեցման տարաժամկետ վճարումների սանդղակը կիրառվում է «փոքր» օբյեկտների և վարձակալած գույքը մասնավորեցնելու դեպքում և նախորդ ծրագրերով տարաժամկետ վճարման իրավունք ստացած սուբյեկտների նկատմամբ:

«Փոքր» օբյեկտները և վարձակալած գույքը մասնավորեցնելու դեպքում տարաժամկետ վճարումների չափերը

Գնահատված արժեքը

(դրամով) Առաջին վճարի չափը

(գնահատված արժեքի տոկոսով)

Վճարման

ժամկետը

(տարիներով) Վճարումների

թիվը

(անգամ)

Մինչև 500 000 100 - -

500 001-1 000 000 50 1 2

1 000 001-1 500 000 40 2 3

1 500 001-2 000 000 35 3 4

2 000 001-3 000 000 30 4 5

3 000 001-4 000 000 25 5 6

4 000 001-5 000 000 25 6 7

5 000 001-6 000 000 25 7 8

6 000 001-7 000 000 20 8 9

7 000 001-8 000 000 20 9 10

8 000 001-9 000 000 20 10 11

9 000 001-10 000 000 20 11 12

10 000 001-11 000 000 20 12 13

11 000 001-12 000 000 20 13 14

12 000 001-13 000 000 20 14 15

13 000 001-14 000 000 20 15 16

14 000 001-15 000 000 20 16 17

15 000 001-16 000 000 20 17 18

16 000 001-18 000 000 20 18 19

18 000 001-20 000 000 20 19 20

20 000 001-ից ավելի 20 20 21

Պետական գույքի մասնավորեցման տարաժամկետ վճարման դեպքում յուրաքանչյուր հերթական վճարումից հետո օբյեկտի արժեքի մնացած մասը մուծվում է հավասար մասերով` տարին մեկ անգամ: Գնորդը ցանկացած ժամանակ կարող է մուծել մնացած ամբողջ գումարը: Հերթական վճարման ժամանակ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հաշվի է առնվում գնահատման պահի և վճարման պահի ԱՄՆ-ի դոլարի և հայկական դրամի փոխարժեքների հարաբերությունը:

Օբյեկտի գնահատված արժեքի առաջին վճարը կատարելուց հետո վճարման ենթակա տարաժամկետ մնացած գումարները միանվագ մուծելու դեպքում կիրառվում է զեղչ` համաձայն հետևյալ սանդղակի`

Վճարման ենթակա գումարը (դրամով) Զեղչված գումարը (դրամով)

մինչև 1.000.000 Վճարման ենթակա գումարի 10 տոկոսը

1.000.000-2.000.000 100.000+1 միլիոնը գերազանցող գումարի 14 տոկոսը

2.000.001-4.000.000 240.000+2 միլիոնը գերազանցող գումարի 16 տոկոսը

4.000.001-6.000.000 560.000+4 միլիոնը գերազանցող գումարի 20 տոկոսը

6.000.001-8.000.000 960.000+6 միլիոնը գերազանցող գումարի 24 տոկոսը

8.000.001-10.000.000 1.440.000+8 միլիոնը գերազանցող գումարի 28 տոկոսը

10.000.001-12.000.000 2.000.000+10 միլիոնը գերազանցող գումարի 44 տոկոսը

12.000.001-14.000.000 2.880.000+12 միլիոնը գերազանցող գումարի 52 տոկոսը

14.000.001-16.000.000 3.920.000+14 միլիոնը գերազանցող գումարի 60 տոկոսը

16.000.001-18.000.000 5.120.000+16 միլիոնը գերազանցող գումարի 68 տոկոսը

18.000.001-20.000.000 6.480.000+18 միլիոնը գերազանցող գումարի 76 տոկոսը

20.000.001-ից ավելի Վճարման ենթակա գումարի 50 տոկոսը

Տարաժամկետ վճարման կարգով մասնավորեցված (սեփականաշնորհված) օբյեկտի գնորդը 50 և ավելի տոկոս վճարելու դեպքում վճարված մասով կարող է ճանաչվել սեփականատեր, եթե առկա է մնացած մասի գնորդը, որը համաձայն է կնքել պայմանագիր և կատարել հետագա վճարումները` սույն օրենքով սահմանված կարգով:

(6-րդ հոդվածը խմբ., փոփ. 28.12.98 ՀՕ-282, խմբ. 17.05.00 ՀՕ-59)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։