Հոդված 4. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 123.2, 123.3, 123.4, 123.5, 124.2, 124.3, 124.4, 124.5 և 124.6 հոդվածներով.
Հոդված 4. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 123.2, 123.3, 123.4, 123.5, 124.2, 124.3, 124.4, 124.5 և 124.6 հոդվածներով.
«Հոդված 123.2. Առանց համապատասխան թույլտվության տրանսպորտային միջոցների առկայծող փարոսիկների կամ հատուկ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումների վաճառք իրականացնելը
Առանց համապատասխան թույլտվության տրանսպորտային միջոցների առկայծող փարոսիկների կամ հատուկ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումների վաճառք իրականացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով` առկայծող փարոսիկները և հատուկ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումները բռնագրավելով:
Տրանսպորտային միջոցների առկայծող փարոսիկների կամ հատուկ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումների վաճառքը համարվում է առանց համապատասխան թույլտվության իրականացվող, եթե այն իրականացնող անձը իրավասու մարմնից սահմանված կարգով չի ստացել թույլտվությունը հավաստող փաստաթուղթ: