Անցնել բովանդակությանը
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 123.4. Տրանսպորտային միջոցը սահմանված կարգով հաշվառման (վերահաշվառման) չներկայացնելը, սահմանված կարգով չհաշվառված (չվերահաշվառված) կամ տեխնիկական զննություն չանցած տրանսպորտային միջոցները վարելը, ինչպես նաև տեխնիկական անսարքություն ունեցող տրանսպորտային միջոցին տեխնիկական զննության կտրոն տալը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 123.4. Տրանսպորտային միջոցը սահմանված կարգով հաշվառման (վերահաշվառման) չներկայացնելը, սահմանված կարգով չհաշվառված (չվերահաշվառված) կամ տեխնիկական զննություն չանցած տրանսպորտային միջոցները վարելը, ինչպես նաև տեխնիկական անսարքություն ունեցող տրանսպորտային միջոցին տեխնիկական զննության կտրոն տալը

Տրանսպորտային միջոցը սահմանված կարգով հաշվառման (վերահաշվառման) չներկայացնելը, ինչպես նաև սահմանված կարգով չհաշվառված (չվերահաշվառված) տրանսպորտային միջոց վարելը`

առաջացնում են տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:

Սահմանված ժամկետում տեխնիկական զննություն չանցած տրանսպորտային միջոց վարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

Առանց տեխնիկական զննություն անցկացնելու կամ տեխնիկական անսարքություն ունեցող տրանսպորտային միջոցին տեխնիկական զննության կտրոն տալը, եթե այդ անսարքության առկայությունը տեխնիկական զննության կտրոն տալը մերժելու` օրենսդրությամբ նախատեսված հիմք է`

առաջացնում է տուգանքի նշանակում` տեխնիկական զննություն իրականացնելու լիցենզիա ունեցող կազմակերպության ղեկավարի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։