Անցնել բովանդակությանը

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԶԻՆԱՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Օրենքընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2007-03-24-ից մինչև 2017-12-16։

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1. «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (16 սեպտեմբերի 1998 թվականի, ՀՕ-250) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-րդ հոդվածով.

գործել է մինչև 2017-12-16Բացել ARLIS-ում

Հոդված 1. «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (16 սեպտեմբերի 1998 թվականի, ՀՕ-250) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-րդ հոդվածով.

«Հոդված 3.1. Երկքաղաքացիների զինապարտությունը

1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ընդունած այլ պետության քաղաքացին ազատվում է պարտադիր զինվորական ծառայությունից, եթե մինչև Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ընդունելը ոչ պակաս, քան 12 ամիս ծառայել է այլ պետության զինված ուժերում կամ այլ պետությունում ոչ պակաս, քան 18 ամիս անցել է այլընտրանքային զինվորական ծառայություն, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած պետությունների:

2. Այլ պետության քաղաքացիություն ընդունած Հայաստանի Հանրապետության քաղաքացին չի ազատվում պարտադիր զինվորական ծառայությունից, անկախ այն հանգամանքից` ծառայել է նա այլ պետությունում, թե ոչ:

3. Երկքաղաքացին չի ազատվում զորահավաքից և վարժական հավաքից:»:

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

2007 թ. մարտի 6

Երևան

ՀՕ-76-Ն

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։