«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
29 մայիսի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 մայիսի 2003 թվականի N 562-Ն
ԿՈՆՑԵՍԻՈՆ ՎՃԱՐԻ ՉԱՓԸ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության և արդյունահանման համար տրամադրելու (կոնցեսիայի) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել կոնցեսիոն վճարի չափը՝
ա) ուսումնասիրության լիցենզիայի կամ ուսումնասիրության հատուկ լիցենզիայի դեպքում ընդերքի հատկացված տեղամասի յուրաքանչյուր հեկտարի համար` համաձայն հավելվածի.
բ) հանքարդյունահանման լիցենզիայի կամ հանքարդյունահանման հատուկ լիցենզիայի դեպքում ընդերքի հատկացված տեղամասի յուրաքանչյուր հեկտարի համար` նվազագույն աշխատավարձի հնգապատիկը:
(1-ին կետը խմբ. 22.06.06 N 869-Ն)
2. Կոնցեսիոն վճարը տարեկան միանվագ կարգով վճարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե` մինչև յուրաքանչյուր հաշվետու տարվա ավարտին հաջորդող ամսվա 30-ը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2003 թվականի հուլիսի 1-ից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2003 թ. մայիսի 20
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2003 թվականի
մայիսի 8-ի N 562-Ն որոշման
Դ Ր ՈՒ Յ Ք Ա Չ Ա Փ Ե Ր
ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԿԱՄ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ
ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԴԵՊՔՈՒՄ ԸՆԴԵՐՔԻ ՀԱՏԿԱՑՎԱԾ ՏԵՂԱՄԱՍԻ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ
ՀԵԿՏԱՐԻ ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿՈՆՑԵՍԻՈՆ ՎՃԱՐԻ
NN
ը/կ Օգտակար հանածոյի տեսակը Դրույքաչափը` ըստ լիցենզիայի գործողության տարիների (դրամ)
1-ին
տարվա
համար 2-րդ
տարվա
համար 3-րդ
տարվա
համար 4-րդ
տարվա
համար 5-րդ և
հաջորդ
տարիների
համար
I. Պինդ օգտակար հանածոների հանքավայրերի որոնման և գնահատման համար
1. Մետաղական օգտակար հանածոներ, այդ թվում` ազնիվ, գունավոր և թանկարժեք մետաղներ 300 500 1000 1500 2000
2. Ոչ մետաղական օգտակար հանածոներ, այդ թվում` ածուխ, այրվող թերթաքարեր, տորֆ, աղ 200 400 600 900 1200
II. Պինդ օգտակար հանածոների հանքավայրերի հետախուզման համար
1. Մետաղական օգտակար հանածոներ, այդ թվում` ազնիվ, գունավոր և թանկարժեք մետաղներ 1000 2000 3000 4000 5000
2. Ոչ մետաղական օգտակար հանածոներ, այդ թվում` ածուխ, այրվող թերթաքարեր, տորֆ, աղ 500 1000 1500 2000 2500
(հավելվածը լրաց. 22.06.06 N 869-Ն)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան