Հոդված 1
Հոդված 1.
Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության և Իրանի Իսլամական Հանրապետության Արտահանման Զարգացման Բանկի միջև կնքված համաձայնագրի (այսուհետ՝ համաձայնագիր) շրջանակներում «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ ծրագիրն իրականացնող կազմակերպություն կամ պատվիրատու) և Իրանի Իսլամական Հանրապետության «Սանիր» ընկերության (այսուհետ՝ կապալառու) միջև կնքված պայմանագրի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում իրականացվող Մեղրի-Քաջարան գազատարի շինարարության աշխատանքների (այսուհետ՝ ծրագիր) նկատմամբ հարկային արտոնությունների սահմանման և դրանց կիրառման հետ կապված հարաբերությունները: