Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2006-08-19-ից մինչև 2007-06-17։Բացել գործող տեքստը

Հոդված 6. ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՐՈՒՄ ՆԵՐԱՌՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ

գործել է մինչև 2007-06-17Բացել ARLIS-ում

Հոդված 6. ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՐՈՒՄ ՆԵՐԱՌՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ

1. Լիազորած մարմինը սույն օրենքի 5-րդ հոդվածով սահմանված ժամկետներում ներկայացված հայտարարագրերի հիման վրա եռամսյա ժամկետում կազմում է հայտարարատուների գույքի և եկամուտների հայտարարագրերում ներառվող տեղեկությունների վերաբերյալ տեղեկանքներ (այսուհետ` տեղեկանք)` մամուլում հրապարակման համար:

2. Տեղեկանքում ընդգրկված տվյալները պետք է համապատասխանեն ներկայացված հայտարարագրերում արտացոլված տեղեկություններին:

3. Տեղեկանքում չեն նշվում`

ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պետական և ծառայողական գաղտնիք համարվող տեղեկությունները.

բ) հայտարարատուի բնակության հասցեի, հեռախոսի և անհատական կապի այլ միջոցների վերաբերյալ տեղեկությունները.

գ) հայտարարագրման ենթակա անշարժ գույքի գտնվելու վայրի վերաբերյալ մանրամասն տեղեկությունները.

դ) բանկային գաղտնիք համարվող տեղեկությունները:

4. Տեղեկանքի ձևը և լրացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

5. Տեղեկանքը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցում ստացած մամուլի միջոցներին վերջիններիս ներկայացրած անվանական հայտերի հիման վրա` հայտերն ստանալուց հետո` մեկամսյա ժամկետում:

6. Տեղեկանքի տրամադրման կարգը սահմանում է լիազորած մարմինը` սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահից հնգամսյա ժամկետում:

7. Տեղեկանքը նույնությամբ ենթակա է հրապարակման` տեղեկանքն ստացած մամուլի միջոցում` ստանալու օրվան հաջորդող մեկամսյա ժամկետում:

8. Տեղեկանքը տրամադրվում է յուրաքանչյուր տարվա հունիսի 15-ից մինչև դեկտեմբերի 31-ը:

9. Լիազորած մարմինը սույն օրենքի 5-րդ հոդվածով սահմանված ժամկետներում ներկայացված հայտարարագրերի հիման վրա կազմված տեղեկանքները կարող է տեղադրել «Ինտերնետ» համաշխարհային համակարգչային ցանցի համապատասխան էջում:

(6-րդ հոդվածը խմբ. 26.12.02 ՀՕ-489-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։