Անցնել բովանդակությանը
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 2. Օրենսգրքի 1067-րդ հոդվածում`

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2. Օրենսգրքի 1067-րդ հոդվածում`

ա) 1-ին կետի «իրենց» բառը փոխարինել «անչափահասի (փոքրահասակի)» բառերով, 2-րդ կետի «հաստատության» բառը` «անչափահասի (փոքրահասակի)» բառերով, 3-րդ կետի «իր» բառը` «անչափահասի (փոքրահասակի)» բառերով.

բ) 3-րդ կետը «պատճառվել» բառից հետո լրացնել «, և եթե այլ բան նախատեսված չէ փոքրահասակի ծնողների, որդեգրողների կամ խնամակալի և կրթական, դաստիարակչական, բուժական կամ այլ հաստատության միջև կնքված պայմանագրով» բառերով.

գ) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-րդ կետով.

«3.1. Այն անձը, որն օժտված չէ ծնողական իրավազորությամբ, որին, սակայն, լիազորությունների փոխանցմամբ կամ որևէ այլ ճանապարհով վստահվել է անչափահասի նկատմամբ խնամքի, հսկողության կամ դաստիարակության իրականացումը, պարտավոր է հատուցել անչափահասի գործողությունների հետևանքով պատճառված վնասը, եթե այլ բան նախատեսված չէ լիազորողի կամ վստահողի և անչափահասի նկատմամբ խնամք, հսկողություն կամ դաստիարակություն իրականացնողի միջև կնքված պայմանագրով:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։