Անցնել բովանդակությանը
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 5. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1091.1-րդ հոդվածով.

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 5. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1091.1-րդ հոդվածով.

«Հոդված 1091.1. Անբարեխիղճ գովազդի հետևանքով պատճառված վնասի հատուցումը

1. Անբարեխիղճ գովազդի հետևանքով պատճառված վնասը ենթակա է հատուցման գովազդատուի կողմից` անկախ նրա մեղքից:

2. Անբարեխիղճ գովազդի հետևանքով այլ անձին պատճառված վնասը հատուցած գովազդ արտադրողը կամ գովազդակիրը հետադարձ պահանջի (ռեգրեսի) իրավունք ունի վճարված հատուցման չափով, եթե գովազդ արտադրողի կամ գովազդակրի պահանջով գովազդատուն չի ներկայացրել գովազդի արտադրության համար ներկայացվող տեղեկատվության հավաստիության փաստաթղթային վավերացում (արտոնագրեր, տեղեկանքներ):

3. Անբարեխիղճ գովազդի համար պատճառված վնասը կրում է գովազդակիրը, եթե գովազդատուին հնարավոր չէ գտնել:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։