Հոդված 16. Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների հաշվետվությունը և դրանց գործունեության նկատմամբ պետական վերահսկողությունը
Հոդված 16. Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների հաշվետվությունը և դրանց գործունեության նկատմամբ պետական վերահսկողությունը
Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների գործունեության նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացվում է հարկային քաղաքականության միջոցով, իսկ հողօգտագործման նկատմամբ` Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքով և օրենսդրական այլ ակտերով սահմանված կարգով:
Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունները վարում են տնտեսություններում կատարվող ծախսերի գրանցման և եկամուտների ձևավորման ու օգտագործման վերաբերյալ տեղեկագրեր:
Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունները իրենց տարեկան գործունեության արդյունքների մասին ներկայացնում են հայտարարություն (հաշվետվություն) Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի կողմից սահմանվող կարգով: