Անցնել բովանդակությանը

Հոդված 13

գործել է մինչև 2008-06-26Բացել ARLIS-ում

Հոդված 13.

Ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնի թափուր տեղի համար թեկնածու առաջարկելու` Օրենսգրքի 122-րդ հոդվածով նախատեսված կարգը Հայաստանի Հանրապետության դատական դպրոցն ավարտած թեկնածուների, ինչպես նաև նախկին դատավորների, դատախազների, փաստաբանների և քննիչների մասով ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության դատական դպրոցի կողմից առաջին շրջանավարտները տալու պահից:

Դատավորների թեկնածությունների և առաջխաղացման ցուցակներում նախկին դատավորների, դատախազների, փաստաբանների և քննիչների ընդգրկման` Օրենսգրքով նախատեսված կարգը գործում է Հայաստանի Հանրապետության դատական դպրոցի կողմից առաջին շրջանավարտները տալուց հետո` Օրենսգրքով սահմանված կարգով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։