Հոդված 6
Հոդված 6.
Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի դատարանները 2008 թվականի հունվարի 1-ից վերանվանվում են ընդհանուր իրավասության դատարանների (ըստ դատական տարածքների): Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի դատարանների դատավորները և դատարանների նախագահները 2008 թվականի հունվարի 1-ից շարունակում են պաշտոնավարել համապատասխան ընդհանուր իրավասության դատարանների դատավորների և դատարանների նախագահների պաշտոններում:
2008 թվականի հունվարի 1-ից Վայոց ձորի մարզի առաջին ատյանի դատարանի գործունեությունը դադարում է: Վայոց ձորի մարզի առաջին ատյանի դատարանի դատավորները (դատարանի նախագահը) շարունակում են պաշտոնավարել որպես Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ: Արարատի մարզի առաջին ատյանի դատարանի նախագահը շարունակում է պաշտոնավարել որպես Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ: