Հոդված 237.13. Միջուկային և ճառագայթային անվտանգության վերաբերյալ տեղեկությունները թաքցնելը կամ աղավաղելը
Հոդված 237.13. Միջուկային և ճառագայթային անվտանգության վերաբերյալ տեղեկությունները թաքցնելը կամ աղավաղելը
Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում միջուկային և ճառագայթային անվտանգության վերաբերյալ տեղեկությունները թաքցնելը կամ աղավաղելը, որը կատարվել է նույնպիսի խախտման համար վարչական տույժ նշանակելուց հետո մեկ տարվա ընթացքում`
պատժվում է ազատազրկմամբ մինչև երկու տարի ժամանակով կամ ուղղիչ աշխատանքներով նույն ժամանակով»:
ՀՈԴՎԱԾ 3. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում կատարել հետևյալ լրացումները.
1. Օրենսգրքի 28 հոդվածի առաջին մասում «209.1 հոդվածներով» բառերից հետո լրացնել «237.9 հոդվածի երկրորդ մասով, 237.10 հոդվածի երկրորդ մասով, 237.11 հոդվածի երկրորդ մասով, 237.12 հոդվածի երկրորդ մասով» բառերը.
2. Օրենսգրքի 117 հոդվածի երրորդ մասում «2376 » թվից հետո լրացնել «237.7, 237.8, 237.9, 237.10, 237.11, 237.12, 237.13» թվերը:
ՀՈԴՎԱԾ 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
Երևան
30 նոյեմբերի 1996 թ.
ՀՕ-85