Հոդված 97.6. Միջուկային և ճառագայթային անվտանգության վերաբերյալ տեղեկությունները թաքցնելը կամ աղավաղելը
Հոդված 97.6. Միջուկային և ճառագայթային անվտանգության վերաբերյալ տեղեկությունները թաքցնելը կամ աղավաղելը
Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում միջուկային և ճառագայթային անվտանգության վերաբերյալ տեղեկությունները թաքցնելը կամ աղավաղելը`
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև երեսնապատիկի չափով».
5. Օրենսգրքի 223 հոդվածի առաջին մասում «53.1» թվից հետո լրացնել «97.2, 97.3» թվերը.
6. Օրենսգրքի 232 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Հոդված 232. Պետատոմհսկողության մարմինները
Պետատոմհսկողության մարմինները քննում են սույն օրենսգրքի 97, 97.1, 97.4, 97.5, 97.6 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:
Պետատոմհսկողության մարմինների անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն`
1) սույն օրենսգրքի 97, 97.1, 97.4, 97.5, 97.6 հոդվածներով` պետատոմհսկողության մարմնի ղեկավարը.
2) սույն օրենսգրքի 97, 97.1, 97.5, 97.6 հոդվածներով` նաև պետատոմհսկողության տեսչության պետը»:
ՀՈԴՎԱԾ 2. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1. Օրենսգրքի 7.1հոդվածի երկրորդ մասում «ռադիոակտիվ նյութեր հափշտակելը (237.3 հոդված)» բառերը փոխարինել «միջուկային կամ ռադիոակտիվ նյութեր հափշտակելը (237.3 հոդված), ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում գործող նորմերը, կանոնները և հրահանգները խախտելը, եթե դա ծանր հետևանքներ է առաջացրել (237.7 հոդվածի երկրորդ մաս), ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտներում, միջուկային տեղակայանքում, իոնացնող ճառագայթման աղբյուրում, ռադիոակտիվ թափոնների տեղակայանքում ստեղծված արտակարգ իրավիճակներում պաշտոնեական պարտականություններ չկատարելը, եթե դա ծանր հետևանքներ է առաջացրել (237.9 հոդվածի երկրորդ մաս), պաշտոնատար անձանց կողմից միջուկային տեղակայանքի, ռադիոակտիվ թափոնների տեղակայանքի, իոնացնող ճառագայթման աղբյուրի անձնակազմին շահագործման աշխատակարգը կամ կանոնները խախտել հարկադրելը, եթե դա ծանր հետևանքներ է առաջացրել (237.10 հոդվածի երկրորդ մաս), միջուկային տեղակայանքի, ռադիոակտիվ թափոնների տեղակայանքի իոնացնող ճառագայթման աղբյուրի անձնակազմին և պաշտոնատար անձանց պաշտոնեական պարտականությունների կատարելուն խոչընդոտելը, եթե դա ծանր հետևանքներ է առաջացրել (237.11 հոդվածի երկրորդ մաս), վթարի փաստը թաքցնելը, վթարի վերաբերյալ տեղեկությունների հաղորդման կարգը խախտելը, ճառագայթային իրավիճակի վերաբերյալ սխալ տեղեկություններ հաղորդելը, եթե դրանք ծանր հետևանքներ են առաջացրել (237.12հոդվածի երկրորդ մաս)» բառերով.
2. Օրենսգրքի 23.1 հոդվածի առաջին մասի 2 կետում, 49 հոդվածի վեցերորդ մասում և 50 հոդվածի վեցերորդ մասի 2 կետում «ռադիոակտիվ նյութեր հափշտակելու» բառերը փոխարինել «միջուկային կամ ռադիոակտիվ նյութեր հափշտակելու» բառերով.
3. Օրենսգրքի 237.3 հոդվածի վերնագրում և դիսպոզիցիայում «ռադիոակտիվ նյութեր» բառերից առաջ լրացնել «Միջուկային կամ» բառերը.
4. Օրենսգրքի 237.4 հոդվածի վերնագրում և առաջին ու երկրորդ մասերի դիսպոզիցիաներում «ռադիոակտիվ նյութեր» բառերից առաջ լրացնել «միջուկային կամ» բառերը.
5. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 237.7, 237.8, 237.9, 237.10, 237.11, 237.12, 237.13 հոդվածներով`
«Հոդված 237.7. Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում գործող նորմերը, կանոնները և հրահանգները խախտելը
Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում գործող նորմերը, կանոնները և հրահանգները խախտելը, որը կատարվել է նույնպիսի խախտման համար վարչական տույժ նշանակելուց հետո մեկ տարվա ընթացքում`
պատժվում է ուղղիչ աշխատանքներով մինչև երկու տարի ժամանակով:
Նույն խախտումը, եթե դա առաջացրել է մարդկային զոհեր կամ այլ ծանր հետևանքներ`
պատժվում է ազատազրկմամբ երեքից մինչև ութ տարի ժամանակով.