Անցնել բովանդակությանը

Հոդված 237.12. Վթարի փաստը թաքցնելը, վթարի վերաբերյալ տեղեկությունների հաղորդման կարգը խախտելը, ճառագայթային իրավիճակի վերաբերյալ սխալ տեղեկություններ հաղորդելը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 237.12. Վթարի փաստը թաքցնելը, վթարի վերաբերյալ տեղեկությունների հաղորդման կարգը խախտելը, ճառագայթային իրավիճակի վերաբերյալ սխալ տեղեկություններ հաղորդելը

Միջուկային տեղակայանքում, ռադիոակտիվ նյութերի տեղակայանքում, իոնացնող ճառագայթման աղբյուրում վթարի փաստը թաքցնելը կամ վթարի վերաբերյալ տեղեկությունների հաղորդման կարգը խախտելը, շրջակա միջավայրի ճառագայթային աղտոտվածությանը վերաբերող տեղեկությունները թաքցնելը, ճառագայթային իրավիճակի վերաբերյալ սխալ տեղեկություններ հաղորդելը, որ կատարվել են նույնպիսի խախտումների համար վարչական տույժ նշանակելուց հետո մեկ տարվա ընթացքում`

պատժվում են ազատազրկմամբ մինչև երեք տարի ժամանակով կամ ուղղիչ աշխատանքներով մինչև երկու տարի ժամանակով:

Նույն խախտումները, եթե դրանք առաջացրել են մարդկային զոհեր կամ այլ ծանր հետևանքներ`

պատժվում են ազատազրկմամբ հինգից մինչև տասը տարի ժամանակով.

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։