Հոդված 1
Հոդված 1.
«Ապրանքային և սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (20 մարտի 2000 թվականի, ՀՕ-41, այսուհետ` օրենք) 3-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«1. Ապրանքային նշանը կարող է գրանցվել իրավաբանական անձի կամ կազմակերպության անվանումով, ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ անունով:
2. Գրանցված ապրանքային նշանի համար տրվում է ապրանքային նշանի գրանցման վկայագիր (այսուհետ` ապրանքային նշանի վկայագիր): Ապրանքային նշանի վկայագիրը տրվում է այն անձին, ում անունով գրանցված է ապրանքային նշանը (այսուհետ` ապրանքային նշանի սեփականատեր):»: