Հոդված 11. Զինվորական դատախազության մարմինների աշխատակիցների զինվորական կոչումները
Հոդված 11. Զինվորական դատախազության մարմինների աշխատակիցների զինվորական կոչումները
Զինվորական դատախազության մարմիններում ծառայող զինվորականին իր զբաղեցրած պաշտոնին և ծառայության ժամկետին համապատասխան շնորհվում է զինվորական կոչում: Մինչև արդարադատության կապիտանը ներառյալ կոչումները շնորհում է Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազը` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի համաձայնությամբ. արդարադատության մայոր, փոխգնդապետ, գնդապետ, գեներալ-մայոր կոչումները շնորհում է Հայաստանի Հանրապետության նախագահը` Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի ներկայացմամբ և պաշտպանության նախարարի համաձայնությամբ: