Հոդված 7. Զինվորական դատախազների և քննիչների պաշտոններում նշանակվող անձանց ներկայացվող պահանջները
Հոդված 7. Զինվորական դատախազների և քննիչների պաշտոններում նշանակվող անձանց ներկայացվող պահանջները
Զինվորական դատախազների և քննիչների պաշտոններում նշանակվում են Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, որոնք տիրապետում են հայերենին, զինապարտ են, ունեն բարձրագույն իրավաբանական կրթություն և օժտված են մասնագիտական ու բարոյական անհրաժեշտ հատկանիշներով: Զինվորական դատախազներն ու քննիչները ենթակա են ատեստավորման օրենսդրությամբ սահմանված կարգով:
Զինվորական դատախազության մարմիններում ծառայությունը չի թույլատրվում համատեղել վճարովի աշխատանքի հետ, բացառությամբ գիտական, մանկավարժական և ստեղծագործական գործունեության: