Հոդված 1. Զինվորական դատախազության գործունեության հիմնական ուղղությունները
Հոդված 1. Զինվորական դատախազության գործունեության հիմնական ուղղությունները
Զինվորական դատախազությունը հսկողություն է իրականացնում`
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի, սահմանապահ և ազգային անվտանգության պետական վարչության զորքերի, ներքին գործերի նախարարության ներքին զորքերի, արտակարգ իրավիճակների պետական վարչության համակարգի զինծառայողների, զինվորական ուսումնական հաստատությունների, զինվորական հիմնարկների ու կազմակերպությունների (անկախ նրանց ենթակայությունից), զինվորական պաշտոնատար անձանց, զինծառայողների, զինված ուժերի աշխատակիցների և ծառայողների, վարժական հավաքների կանչված զինապարտների կողմից օրենքների ճշգրիտ կատարման նկատմամբ.
զինվորական դատարանների դատավճիռների, վճիռների և որոշումների օրինականության նկատմամբ.
զինված ուժերում նախաքննության մարմինների աշխատանքի նկատմամբ.
զինվորական կալանատներում (հաուպվախտ), կարգապահական գումարտակում և այլ վայրերում կալանքի տակ գտնվող, ձերբակալված և պատիժը կրող զինվորականներին պահելու ընթացքում, ինչպես նաև զորամասերում զինվորական դատարանների կողմից նշանակված պատիժը կրելու ժամանակ օրենքների, կանոնագրքերի, հրամանների և հրահանգների կատարման նկատմամբ.
զորամասերի, զինվորական մարմինների և կազմակերպությունների տարածքում բնության պահպանության մասին օրենքների կատարման նկատմամբ: