Հոդված 1
Հոդված 1.
Ընդունել ի գիտություն, որ`
1) Հայաստանի Հանրապետության 2007 թվականի համախմբված բյուջեն կկազմի՝
ա) եկամուտների գծով՝ 588.1 մլրդ դրամ (առանց միջբյուջետային փոխանցումներից ստացվող մուտքերի),
բ) ծախսերի գծով՝ 656.5 մլրդ դրամ (առանց միջբյուջետային փոխանցումների),
գ) դեֆիցիտը (պակասուրդը)՝ 68.4 մլրդ դրամ.
2) Հայաստանի Հանրապետության պարտադիր սոցիալական ապահովագրության 2007 թվականի բյուջեն կկազմի`
ա) եկամուտների գծով` 106.7 մլրդ դրամ (ներառյալ՝ անմիջապես պետական բյուջեից տրանսֆերտների տեսքով, ինչպես նաև պետական բյուջեով և համայնքների բյուջեներով պահպանվող հիմնարկներից պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների տեսքով ստացվող եկամուտները),
բ) ծախսերի գծով՝ 106.7 մլրդ դրամ.
3) Հայաստանի Հանրապետության համայնքների 2007 թվականի բյուջեները կկազմեն՝
ա) եկամուտների գծով՝ 39.2 մլրդ դրամ (ներառյալ՝ պետական բյուջեից ստացվող պաշտոնական տրանսֆերտները),
բ) ծախսերի գծով՝ 39.2 մլրդ դրամ: