Հոդված 31.1
Հոդված 31.1.
Դատավորի լիազորությունները դադարեցնելու հարցով միջնորդություն ներկայացնող և կարգապահական վարույթ հարուցող անձինք
Առաջին ատյանի, վերաքննիչ և տնտեսական դատարանների դատավորի և դատարանի նախագահի լիազորությունները դադարեցնելու հարցով միջնորդությամբ արդարադատության խորհուրդ են դիմում, ինչպես նաև նրանց նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իրավունք ունեն արդարադատության նախարարը, արդարադատության խորհրդի անդամներից ձևավորված կարգապահական հանձնաժողովը:
Վճռաբեկ դատարանի պալատի նախագահի և դատավորի լիազորությունները դադարեցնելու հարցով միջնորդությամբ արդարադատության խորհուրդ են դիմում, ինչպես նաև նրանց նկատմամբ կարգապահական վարույթ են հարուցում վճռաբեկ դատարանի նախագահը և արդարադատության խորհրդի անդամներից ձևավորված կարգապահական հանձնաժողովը:
Վճռաբեկ դատարանի նախագահի լիազորությունները դադարեցնելու հարցով միջնորդությամբ արդարադատության խորհուրդ է դիմում, ինչպես նաև կարգապահական վարույթ է հարուցում արդարադատության խորհրդի անդամներից ձևավորված կարգապահական հանձնաժողովը: Արդարադատության խորհրդի անդամներից ձևավորված կարգապահական հանձնաժողովը վճռաբեկ դատարանի նախագահի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցում դատարանների նախագահների խորհրդի էթիկայի հանձնաժողովի դիմումի հիման վրա:
Դատավորին կալանավորելու, դատական կարգով վարչական կամ քրեական պատասխանատվության ենթարկելու համաձայնություն տալու մասին հարցով արդարադատության խորհրդին է դիմում գլխավոր դատախազը:
(31.1-ին հոդվածը լրաց. 07.07.06 ՀՕ-154-Ն)