Հոդված 2
Հոդված 2.
Սահմանումներ
Բացառությամբ այն դեպքերի, երբ բովանդակությունը այլ իմաստ է պարունակում, սույն պայմանագրում մեծատառով գրված հասկացությունները նշանակում են.
Բնական գազ կամ
Գազ բնական գազ, որի որակական ցուցանիշները համապատասխանում են ԳՈՍՏ 5542-87-ին` «Բնական վառելանյութային գազեր արդյունաբերության և կոմունալ-կենցաղային նպատակների համար»:
Նորմալ խորանարդ մետր
կամ նխմ չոր գազի քանակություն, որը Ցելսիուսի 20 աստիճան ջերմաստիճանի և 101.325 կՊա ճնշման պայմաններում գրավում է մեկ խորանարդ մետր ծավալ:
Կոնդենսացման աստիճան
կամ
Ցողի կետ Ցելսիուսի սանդղակով արտահայտված ջերմաստիճան, որի ժամանակ սկսվում է գազում պարունակվող հեղուկացվող բաղադրիչների կոնդենսացումը:
Գազի ճնշում գազատարի մեջ գազի բացարձակ ճնշման և մթնոլորտային ճնշման տարբերություն` արտահայտված կՊա:
Օր 24 ժամանոց ժամանակահատված, որը սկսվում է տվյալ օրվա առավոտյան ժամը 11.00-ին և ավարտվում հաջորդ օրվա առավոտյան ժամը 11.00-ին:
Ամիս Ժամանակահատված, որը սկսվում է տվյալ ամսվա առաջին օրվա առավոտյան ժամը 11.00-ին և ավարտվում հաջորդ ամսվա առաջին օրվա առավոտյան ժամը 11.00-ին:
Տարի ժամանակաշրջան, որը սկսվում է տվյալ տարվա հունվարի 1-ի առավոտյան ժամը 11.00-ին և ավարտվում հաջորդ տարվա հունվարի 1-ի առավոտյան ժամը 11.00-ին: