Հոդված 5
Հոդված 5
Չափումներ և ստուգումներ
5.1 Գազի առաքումն Առաքողի կողմից և նրա ընդունումը Փոխադրողի կողմից կատարվում են ՀՀ տարածքում գտնվող` Առաքողի «Կողբ» հաշվառքի կայանում:
5.2 «Կողբ» հաշվառքի կայանը, ինչպես նաև Փոխադրողի կողմից սպասարկվող բոլոր հաշվառքի կայանները պետք է ապահովված լինեն Գազի ծախսը և քանակությունը չափող սարքերով, որոնց տեխնիկական և չափագիտական բնութագրերը համապատասխանում են ՀՀ-ում կիրառվող ստանդարտների պահանջներին, և որոնք ստուգաչափված և վկայագրված են ստանդարտացման իրավասու պետական մարմինների կողմից:
5.3 Կողմերը շահագործվող բոլոր հաշվառքի կայաններում իրավունք ունեն`
● ունենալ մշտական ներկայացուցիչ (ներկայացուցիչներ).
● մասնակցել Գազի ծախսի չափման հետ կապված փաստաթղթերի մշտական գործընթացին և ստորագրել ընդունված-հանձնված Գազի մասին կազմված փաստաթղթերը.
● պահանջել հաշվառքի սարքերի արտապլանային ստուգումների անցկացում.
● կապարակնքել հաշվառքի սարքերը, իմպուլսային գծերը և փականները:
5.4 Հաշվառքի սարքերի յուրաքանչյուր պլանային կամ արտապլանային ստուգման ժամանակ հաշվառքի սարքերը պետք է կարգավորվեն այնպես, որ նվազագույնի հասցվի նրանց չափումների սխալանքը:
5.5 Հաշվառքի սարքերի արտապլանային ստուգումների անցկացման մասին Կողմերը միմյանց տեղյակ են պահում այդ ստուգումներն անցկացվելուց առնվազն ______ ժամ առաջ, որպեսզի ապահովվի Կողմերի և, անհրաժեշտության դեպքում, անկախ իրավասու կազմակերպության փորձագետների մասնակցությունը:
5.6 Եթե Կողմերը կամ անկախ իրավասու կազմակերպության ներկայացուցիչները հայտնաբերում են չափումների այնպիսի սխալներ, որոնք վնաս են հասցրել Կողմերից մեկին և այդ սխալ հաշվառքի սկիզբը հնարավոր չէ որոշել, ապա ընդունվում է, որ այդ սխալ չափումները սկսվել են վերջին չվիճարկվող ստուգաչափման և սխալ չափման հայտնաբերման օրվա միջև ընկած ժամանակահատվածի կեսում: Ամեն դեպքում ուղղումները պետք է կատարվեն մեկ ամիսը չգերազանցող ժամանակահատվածի համար:
5.7 Եթե Փոխադրողի (Առաքողի) հաշվառքի կայանի արտապլանային ստուգումները կատարվում են Առաքողի (Փոխադրողի) նախաձեռնությամբ և արդյունքում չի ապացուցվում այդ հաշվառքի կայանի սխալ աշխատանքի փաստ, ապա այդ ստուգումների հետ կապված ծախսերը փոխհատուցում է Առաքողը (Փոխադրողը):
5.8 Առաքման կետ առաքված Գազի ծախսի, ճնշման և ջերմաստիճանի մասին օպերատիվ տեղեկությունները հաղորդվում են երկու ժամը մեկ անգամ: Յուրաքանչյուր օրվա առաքված Գազի քանակության մասին տեղեկատվությունը հաղորդվում է Գազի ծախսի չափման հետ կապված փաստաթղթերի մշակումից հետո, բայց ոչ ուշ, քան տեղական ժամանակով ժամը ____ -ը:
5.9 Փոխադրված և հանձնված Գազի քանակության և ճնշման մասին օպերատիվ տեղեկությունները Փոխադրողը հաղորդում է Առաքողին յուրաքանչյուր երկու ժամը մեկ անգամ, իսկ արտակարգ իրավիճակներում` Առաքողի կողմից որոշված պարբերականությամբ: Յուրաքանչյուր օրվա առավոտյան ժամը 11.00-ին-12.00-ն ընկած ժամանակահատվածում Փոխադրողը Առաքողին օպերատիվ տեղեկություններ է հաղորդում հանձնված Գազի օրական քանակության վերաբերյալ: