040.0251.22.04.99
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
22 ապրիլի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 ապրիլի 1999 թվականի N 251
քաղ. Երևան
ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՎԵՍՏԻ ԵՐԿԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈՐՈՇ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՄԱՍԻՆ
Գրականության ու արվեստի երկերի օգտագործման հեղինակային վարձատրության համակարգի հետագա կատարելագործման և հեղինակային իրավունքների պահպանման նպատակով ու «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12, 41 հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել`
ա) դրամատիկական, երաժշտական, երաժշտադրամատիկական երկերի հրապարակային կատարման, մեկ լեզվից այլ լեզվի թարգմանության, ինչպես նաև համերգային, կրկեսային ու պարային ծրագրերի կատարման համար հեղինակային վարձատրության նվազագույն դրույքաչափերը` համաձայն N 1 հավելվածի.
բ) մեխանիկական ձայնագրության միջոցով ստեղծագործությունները վերարտադրելու, ձայնագրության օրինակները և տեսալսողական ստեղծագործությունները վարձույթով տալու համար հեղինակային վարձատրության նվազագույն դրույքաչափերը` համաձայն N 2 հավելվածի.
գ) կերպարվեստի և դեկորատիվ-կիրառական արվեստի գործերը արդյունաբերության մեջ վերարտադրելու համար հեղինակային վարձատրության նվազագույն դրույքաչափերը` համաձայն N 3 հավելվածի:
(1-ին կետը խմբ. 20.06.01 N 554)
2. (կետն ուժը կորցրել է 20.06.01 N 554)
3. Ուժը կորցրած ճանաչել ՀՍՍՀ Մինիստրների խորհրդի 1968 թվականի նոյեմբերի 13-ի «Դեկորատիվ-կիրառական արվեստի ստեղծագործությունները արդյունաբերության մեջ օգտագործելու համար հեղինակային վարձատրության մասին» N 470 որոշումը և Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1989 թվականի հունիսի 17-ի «Գրականության և արվեստի ստեղծագործությունների հրապարակման կատարման համար հեղինակային վարձատրության դրույքների մասին» N 279 որոշման 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ և 6-րդ կետերը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Դարբինյան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 1999 թվականի
ապրիլի 22-ի N 251 որոշման
Դրամատիկական, երաժշտական, երաժշտադրամատիկական երկերի հրապարակային կատարման, մեկ լեզվից այլ լեզվի թարգմանության, ինչպես նաԵՎ համերգային, կրկեսային ու պարային ծրագրերի կատարման համար հեղինակային վարձատրության նվազագույն դրույքաչափԵՐը
NN
ը/կ
Երկի տեսակը Հեղինակային վարձատրության նվազագույն դրույքաչափերը (տոկոսներով)` տոմսերի վաճառքից գոյացած, պայմանագրային կամ երաշխավորված գումարից
բազմաարար մեկ արար
1 2 3 4
Բնագիր դրամատիկական երկեր
1 Արձակ պիես, այդ թվում` նաև տիկնիկային թատրոնների համար`
հեղինակին 11 3
բեմադրող ռեժիսորին 4 2
բեմադրող նկարչին 3 1,5
զգեստները ձևավորող նկարչին 1 0,5
Չափածո պիես`
հեղինակին 13 5
բեմադրող ռեժիսորին 4 2
բեմադրող նկարչին 3 1,5
զգեստները ձևավորող նկարչին 1 0,5
Բեմականացումներ
2. Հեղինակային իրավունքով չպահպանվող երկերի բեմականացում`
բեմականացման հեղինակին 6,5 2,5
բեմադրող ռեժիսորին 4 2
թարգմանության հեղինակին 2 1
բեմադրող նկարչին 3 1,5
զգեստները ձևավորող նկարչին 1 0,5
3. Հեղինակային իրավունքով պահպանվող երկերի բեմականացում`
երկի հեղինակին 2,5 1
բեմականացման հեղինակին 6,5 2,5
բեմադրող ռեժիսորին 4 2
թարգմանության հեղինակին 2 1
բեմադրող նկարչին 3 1,5
զգեստները ձևավորող նկարչին 1 0,5
Թարգմանված դրամատիկական երկեր
4. Հեղինակային իրավունքով չպահպանվող պիեսների թարգմանություններ`
արձակ`
թարգմանության հեղինակին 5 2
միջակա թարգմանության հեղինակին.1 2 1
բեմադրող ռեժիսորին 4 2
բեմադրող նկարչին 3 1,5
զգեստները ձևավորող նկարչին 1 0,5
չափածո`
թարգմանության հեղինակին 6 2
միջակա թարգմանության հեղինակին 2 1
բեմադրող ռեժիսորին 4 2
բեմադրող նկարչին 3 1,5
զգեստները ձևավորող նկարչին 1 0,5
5. Հեղինակային իրավունքով պահպանվող պիեսների թարգմանություններ`
արձակ`
պիեսի հեղինակին 4 1
թարգմանության հեղինակին 5 2
միջակա թարգմանության հեղինակին 2 1
բեմադրող ռեժիսորին 4 2
բեմադրող նկարչին 3 1,5
զգեստները ձևավորող նկարչին 1 0,5
չափածո`
պիեսի հեղինակին 5 2
բեմադրող ռեժիսորին 4 2
թարգմանության հեղինակին 6 2
միջակա թարգմանության հեղինակին 2 1
բեմադրող նկարչին 3 1,5
զգեստները ձևավորող նկարչին 1 0,5
6. Հեղինակային իրավունքով պահպանվող բեմականացումների թարգմանություններ`
բեմականացման հեղինակին 6,5 2,5
բեմադրող ռեժիսորին 4 2
բեմականացման թարգմանության հեղինակին 5 2
երկի հեղինակին 2,5 1
երկի թարգմանության հեղինակին 2 1
բեմադրող նկարչին 3 1,5
զգեստները ձևավորող նկարչին 1 0,5
Երաժշտադրամատիկական երկեր
7. Օպերա`
երաժշտության հեղինակին 10,5 4
լիբրետոյի հեղինակին 5 2
բեմադրող ռեժիսորին 4 2
պարերը բեմադրողին 1 0,5
բեմադրող նկարչին 3 1,5
զգեստները ձևավորող նկարչին 1 0,5
8. Օպերա` լիբրետոյի թարգմանության դեպքում`
երաժշտության հեղինակին 10,5 4
բեմադրող ռեժիսորին 4 2
լիբրետոյի հեղինակին 5 2
լիբրետոյի թարգմանության հեղինակին 1,5 0,5
լիբրետոյի միջակա թարգմանության հեղինակին 0,5 0,3
պարերը բեմադրողին 1 0,5
բեմադրող նկարչին 3 1,5
զգեստները ձևավորող նկարչին 1 0,5
9. Բալետ`
երաժշտության հեղինակին 9 3
բեմադրող ռեժիսորին 4 2
լիբրետոյի հեղինակին 4 1
պարերը բեմադրողին 1 0,5
բեմադրող նկարչին 3 1,5
զգեստները ձևավորող նկարչին 1 0,5
10. Օպերետ, երաժշտական կոմեդիա, մյուզիքլ`
երաժշտության հեղինակին 5,5 2
բեմադրող ռեժիսորին 4 2
պիեսի հեղինակին 5 2
պարերը բեմադրողին 1 0,5
բեմադրող նկարչին 3 1,5
զգեստների ձևավորող նկարչին 1 0,5
11. Օպերետ, երաժշտական կոմեդիա, մյուզիքլ` տեքստի թարգմանության դեպքում`
երաժշտության հեղինակին 5,5 2
բեմադրող ռեժիսորին 4 2
պիեսի հեղինակին 5 2
պիեսի թարգմանության հեղինակին 1,5 0,5
պիեսի միջակա թարգմանության հեղինակին 1 0,5
պարերը բեմադրողին 1 0,5
բեմադրող նկարչին 3 1,5
զգեստները ձևավորող նկարչին 1 0,5
12. Դրամատիկական երկն ուղեկցող երաժշտություն 1` երաժշտությամբ ուղեկցվող յուրաքանչյուր արարի համար
Համերգային, էստրադային, պարային, կրկեսային ծրագրեր
13. Սիմֆոնիկ, վոկալ-սիմֆոնիկ, կամերային և ժողովրդական գործիքների համար գրված երկերից կազմված համերգ 7` ամբողջ ծրագրի համար
14. Համերգներ` կազմված այլ երկերից, բացի սույն հավելվածի 13-րդ կետում նշվածներից, այդ թվում` թատերականացված, էստրադային, ամանորյա տոնածառի հանդեսներ, պարահանդեսներ, վարիետե ծրագրեր և այլն 5` ամբողջ ծրագրի համար
15. Կրկեսային ծրագիր 1` ամբողջ ծրագրի համար
16. Կրկեսային ծրագրում մնջախաղի, հրավառության, բալետի կատարման համար, որոնք զբաղեցնում են մեկ ինքնուրույն բաժին 0,5` յուրաքանչյուր բաժնի համար` անկախ սույն հավելվածի 15-րդ կետով հաշվեգրվածից
17. Կրկեսային ծրագրում սյուժետային ատրակցիոնի կատարման համար, որն զբաղեցնում է մեկ ինքնուրույն բաժին 0,5` յուրաքանչյուր բաժնի համար` անկախ սույն հավելվածի 15-րդ կետով հաշվեգրվածից
18. Ինքնուրույն երաժշտության կատարման համար, որը հատուկ գրվել է կրկեսային մնջախաղի, հրավառության, բալետի, ատրակցիոնի համար և զբաղեցնում է մեկ ինքնուրույն բաժին 0,5` յուրաքանչյուր բաժնի համար` անկախ այդ ծրագրերի կատարման համար արվող հաշվեգրումներից
19. Պարահրապարակներում, դիսկոսրահներում, ակումբներում, բարերում, սրճարաններում, ռեստորաններում, հանրային սննդի այլ վայրերում վճարովի մուտքի դեպքում տեքստով կամ առանց տեքստի երաժշտական երկերը ինչպես արտիստ-կատարողների, այնպես էլ ձայնագրությունների կատարման դեպքում նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով` մեկ տարվա համար
20. Զանգվածային հրապարակներում.2 կատարվող թատերականացված, էստրադային, կրկեսային ներկայացումների ու համերգների համար և մարզական մրցումները, մարզիկների ցուցադրական ելույթները, նորաձևությունների ցուցադրումն ուղեկցող` տեքստով կամ առանց տեքստի երաժշտության համար` վճարովի մուտքի դեպքում 2` ամբողջ ծրագրի համար
21. Միջանցիկ սյուժեներով թատերականացված, էստրադային, ամանորյա տոնածառի հանդեսներ 6` ամբողջ ծրագրի համար
22. Տեսալսողական երկերը (կինո, հեռուստաֆիլմեր և այլն) կինոթատրոններում, տեսասրահներում, հասարակական այլ վայրերում ցուցադրելիս տեքստով կամ առանց տեքստի երաժշտական երկերի կատարման համար`
վճարովի մուտքի դեպքում 3` ամբողջ ծրագրի համար
անվճար մուտքի դեպքում 1` օգտագործողի հիմնական գործունեությունից ստացված համախառն եկամտից
23. Սրճարաններում, ռեստորաններում, բարերում, պարահրապարակներում, ակումբներում, ցուցահանդեսներում, այլ հասարակական վայրերում տեքստով կամ առանց տեքստի երաժշտական ստեղծագործությունների օգտագործման համար նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով` մեկ տարվա համար
24. Հրապարակված երկերը եթերային հաղորդումներում (ռադիո, հեռուստատեսություն) օգտագործելու համար 2` օգտագործողի առևտրային գործունեությունից ստացված հասույթից
25. Հրապարակված երկերը մալուխային հեռուստատեսության հաղորդումներում օգտագործելու համար 5` օգտագործողի առևտրային գործունեությունից ստացված հասույթից
Ծանոթագրություն:
Երկերի հրապարակային կատարման համար հեղինակային վարձատրության վճարողներ են այն ֆիզիկական և իրավաբանական անձինք (անկախ կազմակերպական-իրավական տեսակից), ովքեր իրականացնում կամ կազմակերպում են երկերի հրապարակային կատարումները, բացառությամբ «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13 հոդվածով նախատեսված դեպքերի:
(հավելվածը փոփ., խմբ. 20.06.01 N 554)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Է. Թադևոսյան
Հավելված N 2
ՀՀ կառավարության 1999 թվականի
ապրիլի 22-ի N 251 որոշման
ՄԵԽԱՆԻԿԱԿԱՆ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՐՏԱԴՐԵԼՈՒ, ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿՆԵՐԸ ԵՎ ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԱՐՁՈՒՅԹՈՎ ՏԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ
(վերնագիրը խմբ 20.06.01 N 554)
NN
ը/կ Ստեղծագործության օգտագործման տեսակը Հեղինակային վարձատրության նվազագույն դրույքաչափերը (տոկոս)
1. Մեխանիկական ձայնագրության միջոցով ստեղծագործությունների վերարտադրություն 10` յուրաքանչյուր օրինակի բացթողման գնից, անկախ կրիչի վրա գրանցված ստեղծագործությունների թվից
2. Ձայնագրության օրինակների պատրաստում` անհատական պատվերով 10` օրինակների պատրաստման համար ստացված գումարից
3. Ձայնագրության օրինակը կամ տեսալսողական ստեղծագործությունը վարձույթով տալը 6` ստեղծագործության յուրաքանչյուր վարձույթից ստացված գումարից
Ծանոթագրություն: Հեղինակային վարձատրության վճարողներ են այն իրավաբանական և ֆիզիկական անձինք (անկախ կազմակերպական-իրավական տեսակից), ովքեր իրականացնում են ստեղծագործությունների (մեխանիկական) ձայնագրության միջոցով վերարտադրություն, վերարտադրված օրինակը կամ տեսալսողական ստեղծագործությունը տալիս են վարձույթով` բացառությամբ «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-18-րդ հոդվածներով նախատեսված դեպքերի:
________
.1 Բնագրից այլ լեզվի և այդ լեզվից հայերենի թարգմանության դեպքում այլ լեզվի թարգմանության հեղինակը համարվում է միջակա թարգմանության հեղինակ:
.2 Զանգվածային հրապարակներն են համարվում 3000-ից ավելի տեղ ունեցող փակ ու բաց հրապարակները: Հանդիսատեսների համար տեղերի որոշակի թիվ չունեցող հրապարակները հավասարեցվում են զանգվածային հրապարակներին, եթե վաճառվել է 3000-ից ավելի մուտքի տոմս:
(հավելվածը խմբ. 20.06.01 N 554)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Է. Թադևոսյան
Հավելված N 3
ՀՀ կառավարության 1999 թվականի
ապրիլի 22-ի N 251 որոշման
Կերպարվեստի ԵՎ դեկորատիվ-կիրառական արվեստի գործերը արդյունաբերության մեջ վերարտադրելու համար հեղինակային վարձատրության նվազագույն դրույքաչափերը
NN
ը/կ Կերպարվեստի գործերի տեսակները Հեղինակային վարձատրության նվազագույն
դրույքաչափերը` առարկայի յուրաքանչյուր
օրինակի բացթողման գնից (տոկոս)
1 2 3
1. Քանդակագործական երկեր` փոքրաքանակ վերարտադրություն`
մինչև 50 օրինակ
6
51-200 օրինակ 4
զանգվածային վերարտադրություն`
200-ից ավելի 2,5
2. Կերպարվեստի երկերի, այդ թվում` լուսանկարչական, ընդօրինակումն արդյունաբերական արտադրանքների վրա (հուշանվերներ, անձնապիտո առարկաներ, տեքստիլ ու տրիկոտաժե արտադրանք և այլն) 1
3. Դեկորատիվ-կիրառական արվեստի գործեր`
ա) դեկորատիվ-կիրառական
արվեստի գործնական նշանակության
երկեր, ինչպես նաև դեկորատիվ և
հուշանվերային փոքր ու հասարակ
գործածական իրեր, արդուզարդի
առարկաներ 5
բ) դեկորատիվ-կիրառական բնույթի`
գործնական նշանակության
առարկաներ(պատյան, փաթեթանյութ,
գեղարարության (կոսմետիկա)
սրվակներ և այլ) 1,5
գ) ջուլհակագործական արտադրանք
(սփռոցներ, ծածկոցներ, սրբիչներ
և այլն) 9
դ) գործվածքներ 3` գծամետրի բացթողման գնից
ե) տրիկոտաժե և գործած
արտադրանք (հագուստ,
ժանյակ, թակալակար
ասեղնագործություն, կոշիկ) 6
զ) կահույք 1,5
է) խաղալիքներ 5
ը) զարդեր, այդ թվում` ոսկերչական
իրեր`
ոչ թանկարժեք նյութերից 1,5
թանկարժեք նյութերից 0,5
թ) պաստառ, մոմլաթ և այլն 1,5` գծամետրի, կտորի բացթողման գնից
ժ) գորգագործական արտադրանք`
մեքենայական աշխատանքի 1,5
ձեռքի աշխատանքի 5
ժա) տեքստիլ-գալանտերեա 9
Ծանոթագրություն:
Հեղինակային վարձատրության վճարողներն են այն իրավաբանական և ֆիզիկական անձինք (անկախ կազմակերպական-իրավական տեսակից), ովքեր իրականացնում են կերպարվեստի և (կամ) դեկորատիվ- կիրառական արվեստի գործերի վերարտադրությունը արդյունաբերության մեջ, բացառությամբ «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-18 հոդվածներով նախատեսված դեպքերի:
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Է. Թադևոսյան