Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2002-07-04-ից մինչև 2004-01-30։Բացել գործող տեքստը
Գլուխ 6 · ՊԱՐՏԱՊԱՆԻՆ ԱՆՎՃԱՐՈՒՆԱԿ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 75. Սեփականաշնորհման և ապապետականացման ծրագրերում ընդգրկված պարտապաններին անվճարունակ ճանաչելը

գործել է մինչև 2004-01-30Բացել ARLIS-ում

Հոդված 75. Սեփականաշնորհման և ապապետականացման ծրագրերում ընդգրկված պարտապաններին անվճարունակ ճանաչելը

1. Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման ծրագրերում ընդգրկված և դեռ չսեփականաշնորհված կամ չապապետականացված ձեռնարկություններն անվճարունակ են ճանաչվում սույն հոդվածով սահմանված կարգով:

2. Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման ծրագրերում ընդգրկված և դեռ չսեփականաշնորհված կամ չապապետականացված ձեռնարկությունները չեն կարող սեփական անվճարունակությունը ճանաչելու նպատակով հայցադիմում ներկայացնել դատարան:

3. Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման ծրագրերում ընդգրկված և դեռ չսեփականաշնորհված կամ չապապետականացված պարտապանին անվճարունակ ճանաչելու մասին պարտատիրոջ (պարտատերերի) հայցադիմումը սույն օրենքով սահմանված կարգով գրանցում է դատարանը և այդ մասին 1 օրվա ընթացքում ծանուցում է Հայաստանի Հանրապետության կառավարությանը` կցելով հայցադիմումի պատճենը:

4. Դատարանը սույն օրենքով սահմանված կարգով որոշում է կայացնում պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման ծրագրերում ընդգրկված և դեռ չսեփականաշնորհված կամ չապապետականացված պարտապանին պարտատիրոջ (պարտատերերի) հայցադիմումի հիման վրա անվճարունակ ճանաչելու վերաբերյալ գործն իր վարույթ ընդունելու մասին, եթե`

ա) դատարանի ծանուցումը ստանալուց 60 օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարությունն օրենքով սահմանված կարգով տվյալ ձեռնարկության սեփականաշնորհման կամ ապապետականացման մասին որոշում չի ընդունում.

բ) տվյալ ձեռնարկության սեփականաշնորհման կամ ապապետականացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում ընդունելու պահից անցել է 150 օր.

գ) տվյալ ձեռնարկության` միջազգային մրցույթով սեփականաշնորհման կամ ապապետականացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից որոշում ընդունելու դեպքում` ձեռնարկությունը միջազգային մրցույթով սեփականաշնորհելու կամ ապապետականացնելու, ինչպես նաև մրցույթը չկայանալու պահից անցել է մեկ ամիս, եթե այդ ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարությունը տվյալ ձեռնարկության սեփականաշնորհման կամ ապապետականացման մասին այլ որոշում չի ընդունել:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։