Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 1997-03-01-ից մինչև 2001-01-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ԱՆՎՃԱՐՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ

Հոդված 20. ՊԱՐՏԱՊԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ և ՎԵՐՍԿՍՈՒՄԸ

գործել է մինչև 2001-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 20. ՊԱՐՏԱՊԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ և ՎԵՐՍԿՍՈՒՄԸ

1. Եթե պարտապանը սույն օրենքով սահմանված ժամկետում չի ներկայացրել իր առաջարկությունը ֆինանսական առողջացման ծրագրի վերաբերյալ կամ դատարանը չի ընդունել այն կամ կայացրել է պարտապանին լուծարելու մասին որոշում, գույքը կառավարելու կամ օտարելու պարտապանի բոլոր իրավունքները կասեցվում են դատավորի որոշմամբ:

2. Մինչև սույն օրենքով սահմանված ֆինանսական առողջացման ծրագրի ներկայացման ժամկետի լրանալը կառավարիչը, պարտատերերը, պարտատերերի ժողովը, պարտատերերի խորհուրդը, պարտապանը կարող են միջնորդություն ներկայացնել դատարան` պարտապանի իրավունքները կասեցնելու վերաբերյալ: Դատարանը կազմակերպում է դատաքննություն ներկայացված միջնորդությունը քննելու համար: Դատարանը միջնորդությունը բավարարում է այն դեպքում, եթե պարտապանի գործունեության շարունակությունը բերել է կամ ակնհայտ է, որ կբերի պարտապանին պատկանող գույքի արժեքի նվազեցմանը, կամ ակնհայտ է, որ պարտապանը չի կարող ներկայացնել պարտատերերի համար ընդունելի առողջացման ծրագիր:

3. Եթե պարտապանի գործունեությունը կասեցվել է սույն հոդվածի 1 կետով սահմանված կարգով, դատարանի որոշմամբ և կառավարչի ղեկավարությամբ պարտապանը կարող է ամբողջությամբ կամ մասնակիորեն վերսկսել իր գործունեությունը մեկ տարուց ոչ ավելի ժամկետով, եթե կառավարիչը կապացուցի դատարանին, որ իր առաջարկած պայմաններով պարտապանի գործունեության վերսկսումը կավելացնի պարտատերերի պահանջների բավարարման հնարավորությունը:

Պարտատերերը և պարտապանը կարող են առարկել պարտապանի գործունեությունը վերսկսելու մասին դատարանի որոշումը: Առարկությունները դատարանում քննարկվում են դրանց ներկայացման պահից 10 օրվա ընթացքում: Քննարկմանը կարող են մասնակցել բոլոր շահագրգիռ կողմերը:

Դատարան ներկայացված առարկությունը չի դադարեցնում պարտապանի գործունեության վերսկսման մասին որոշումը:

4. Եթե պարտապանը սույն օրենքով սահմանված ժամկետում ներկայացրել է իր առաջարկությունը ֆինանսական առողջացման ծրագրի վերաբերյալ և դատարանն ընդունել է այն, ապա պարտապանի կառավարման մարմինները գործում են դատարանի կողմից սահմանափակված իրենց իրավասության շրջանակներում, կառավարչի վերահսկողության ներքո, մինչև ֆինանսական առողջացման ծրագիրն ավարտելու կամ դադարեցնելու և պարտապանին լուծարելու մասին դատարանի կողմից որոշման ընդունումը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։