Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2002-07-04-ից մինչև 2004-01-30։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ԱՆՎՃԱՐՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ

Հոդված 44. Պահանջների հաստատումը

գործել է մինչև 2004-01-30Բացել ARLIS-ում

Հոդված 44. Պահանջների հաստատումը

1. Պարտապանին անվճարունակ ճանաչելու մասին դատարանի որոշումը հրապարակելու պահից 60 օրվա ընթացքում պարտատերերը պետք է դատարան ներկայացնեն պարտապանի հանդեպ իրենց պահանջները: Պահանջները սահմանված կարգով գրանցվում են դատարանում` այդ նպատակով վարվող գրանցամատյանում:

2. Պահանջների գրանցումից 1 օր հետո գործը վարող դատավորն այդ մասին ծանուցում է կառավարչին, պարտապանին և պարտատերերի խորհրդին, իսկ վերջինիս ձևավորված չլինելու դեպքում` առավել մեծ պահանջներ ունեցող 10 պարտատերերին:

3. Դատարան ներկայացված բոլոր պահանջները դատավորն օրինական է ճանաչում, եթե կառավարիչը, պարտապանը կամ պարտատերերից որևէ մեկը ծանուցումը ստանալուց 10 օրվա ընթացքում դատավորին առարկություն չեն ներկայացնում: Եթե պահանջն առարկվում է, դատարանը որոշում է պահանջի օրինականությունը, գումարը, առաջնահերթությունը և ապահովվածությունը` սույն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։