Գլուխ 3 · ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՎԱԾՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ
Հոդված 19. Հարկադիր կատարողների նյութական ապահովությունը
Հոդված 19. Հարկադիր կատարողների նյութական ապահովությունը
1. Հարկադիր կատարողի աշխատավարձը կազմված է պաշտոնեական դրույքաչափից, դասային աստիճանի և երկարամյա ծառայության համար տրվող հավելավճարից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ հավելավճարներից:
2. Անձնական տրանսպորտը ծառայողական նպատակով օգտագործող հարկադիր կատարողը դրամական փոխհատուցում է ստանում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: