Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2000-07-20-ից մինչև 2001-06-15։Բացել գործող տեքստը

Հոդված 5. Պետական սեփականություն համարվող հողերի վաճառքը

գործել է մինչև 2001-06-15Բացել ARLIS-ում

Հոդված 5. Պետական սեփականություն համարվող հողերի վաճառքը

(վերնագիրը փոփ. 05.06.00 ՀՕ-65)

Պետական սեփականություն համարվող հողերի վաճառքը կատարվում է աճուրդային կարգով` սույն օրենքի 2 հոդվածով նախատեսված նպատակների համար: Աճուրդի մեկնարկային գինը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` հողատեսքի տվյալ պահին գործող կադաստրային հաշվարկային արժեքի 50 տոկոսից ոչ պակաս չափով:

Աճուրդի կազմակերպման և անցկացման հետ կապված ծախսերը կատարվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

(5-րդ հոդվածը փոփ. 05.06.00 ՀՕ-65)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։