Հոդված 5. Պետական սեփականություն համարվող հողերի վաճառքը
Հոդված 5. Պետական սեփականություն համարվող հողերի վաճառքը
(վերնագիրը փոփ. 05.06.00 ՀՕ-65)
Պետական սեփականություն համարվող հողերի վաճառքը կատարվում է աճուրդային կարգով` սույն օրենքի 2 հոդվածով նախատեսված նպատակների համար: Աճուրդի մեկնարկային գինը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` հողատեսքի տվյալ պահին գործող կադաստրային հաշվարկային արժեքի 50 տոկոսից ոչ պակաս չափով:
Աճուրդի կազմակերպման և անցկացման հետ կապված ծախսերը կատարվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
(5-րդ հոդվածը փոփ. 05.06.00 ՀՕ-65)