Հոդված 1
Հոդված 1.
Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 86 հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ ծանոթագրությամբ.
Ծանոթագրություն. սույն գլխի 86-90 և 92 հոդվածներում նախատեսված գույքի հափշտակության չափերն են`
1) մանր` հանցագործության կատարման պահին Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափը չգերազանցող գումարը (արժեքը).
2) զգալի (Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 86, 87, 89 և 90 հոդվածների առաջին մասերով նախատեսված հափշտակություններ)` հանցագործության կատարման պահին Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկից մինչև հինգհարյուրապատիկի չափը չգերազանցող գումարը (արժեքը).
3) խոշոր` հանցագործության կատարման պահին Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև երկուհազարապատիկի չափը չգերազանցող գումարը (արժեքը).
4) առանձնապես խոշոր` հանցագործության կատարման պահին Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի չափը գերազանցող գումարը (արժեքը)»: