Հոդված 1
Հոդված 1.
Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի (21 փետրվարի 2007 թվականի, այսուհետ` օրենսգիրք) 23-րդ հոդվածում`
1) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Եթե գումարը բռնագանձելու պահանջի մասին կամ դրամական արտահայտությամբ գնահատված հայցի առարկայի արժեքը չի գերազանցում նվազագույն աշխատավարձի հիսնապատիկը, ապա ընդհանուր իրավասության դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:».
2) 4-րդ մասի «կայացման» բառը փոխարինել «հրապարակման» բառով.
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով.
«5. Ընտրողների ցուցակների ճշգրտման վերաբերյալ գործերով ընդհանուր իրավասության դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտը վերջնական է, վերանայման ենթակա չէ և օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:»: