Հոդված 5. Օրենքի 9-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
Հոդված 5. Օրենքի 9-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Հոդված 9. Հայտարարագիր չներկայացնողները
1. Սույն օրենքի 5-րդ հոդվածի երկրորդ և երրորդ մասերում չնշված ֆիզիկական անձը հայտարարագիր չի ներկայացնում, եթե միաժամանակ առկա են հետևյալ պայմանները՝
1) հարկային տարվա ընթացքում գույքի ձեռքբերման կամ օտարման գործարքներ չի իրականացրել կամ իրականացված գույքի ձեռքբերման կամ օտարման գործարքների ընդհանուր գները (արժեքները) չեն գերազանցել սույն օրենքի 6-րդ հոդվածի երրորդ մասի 1-5-րդ կետերով սահմանված գործարքների գների (արժեքների) չափերը.
2) հայտարարագրման ենթակա դրամական (Հայաստանի Հանրապետության դրամով կամ Հայաստանի Հանրապետության դրամով և արտարժույթի դրամով արտահայտված համարժեքով կամ արտարժույթի դրամով արտահայտված համարժեքով) և գույքի տեսքով բնամթերային եկամուտները հարկային տարվա ընթացքում չեն գերազանցել 8 միլիոն դրամը:»: