Հոդված 6. Օրենքի 16-րդ հոդվածում`
Հոդված 6. Օրենքի 16-րդ հոդվածում`
1) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«2. Պաշտոնատար անձանց հայտարարագրերում ներառվող հրատարակման ենթակա տվյալների ցանկը և տրամադրման կարգը սահմանում է կառավարությունը:».
2) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«4. Հայտարարագրում ներառվող հրատարակման ենթակա տվյալները, կառավարության սահմանած կարգով, տրամադրվում են մշտական անվանում, հերթական համար և ամսաթիվ ունեցող պարբերական թողարկումներով նյութական կրիչի վրա Հայաստանի Հանրապետությունում թողարկվող և տարածվող զանգվածային լրատվության միջոցներին, որոնց միևնույն բովանդակությամբ օրինակների քանակը պակաս չէ երեք հազարից:»: