Հոդված 7. Օրենքի 23-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
Հոդված 7. Օրենքի 23-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Հոդված 23. Օրենքի ուժի մեջ մտնելը
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից, ընդ որում`
1) հայտարարատուները սույն օրենքով սահմանված կարգով առաջին հայտարարագրերը ներկայացնում են 2008 թվականի համար` 2009 թվականի ապրիլի 15-ից ոչ ուշ.
2) սույն օրենքի 3-րդ հոդվածի երրորդ մասն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 1-ից.
3) կազմակերպությունները սույն օրենքի 11-րդ հոդվածով սահմանված եկամուտների վերաբերյալ առաջին տարեկան տեղեկությունները ներկայացնում են 2008 թվականի համար.
4) սույն օրենքի 22-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում 2007 թվականի հունվարի 1-ից.
5) Հայաստանի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար աշխատողները 2007 թվականի հայտարարագրերը ներկայացնում են «Հայաստանի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար աշխատողների գույքի և եկամուտների հայտարարագրման մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի հուլիսի 27-ի ՀՕ-212 օրենքով սահմանված կարգով:
2. 2009 թվականի հունվարի 1-ից ուժը կորցրած ճանաչել «Հայաստանի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար աշխատողների գույքի և եկամուտների հայտարարագրման մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի հուլիսի 27-ի ՀՕ-212 օրենքը:»: